Երաժշտական ուսումնարանից՝ արվեստի պետական քոլեջ
Քոլեջի պատմությունը սկսվում է 1951 թվականից։ Այդ տարի Կիրովականում՝ ներկայիս Վանաձորում, Անաստաս Միկոյանի անվան երաժշտական դպրոցի հիմքի վրա բացվեց յոթ բաժին ունեցող երաժշտական ուսումնարան։ Դրա հիմնադիրը համարվում է կոմպոզիտոր, խմբավար ու մանկավարժ, Հայաստանի ժողովրդական արտիստ Էդուարդ Կզարթմյանը։
1971 թվականին ուսումնարանը տեղափոխվեց մասնագիտական կրթության համար կառուցված նոր շենք և կոչվեց հայ մեծ խմբավար Միքայել Թավրիզյանի անունով։ 2011-ին՝ հիմնադրման 60-ամյակի առթիվ, հաղորդվում էր, որ այն տվել է ավելի քան 3000 շրջանավարտ։ Նրանց թվում են կոմպոզիտորներ Գրիգոր Հախինյանը, Ստեփան Ռոստոմյանը և Արզաս Ոսկանյանը։ Քոլեջում համերգներով հանդես են եկել նաև Արամ Խաչատրյանն ու Առնո Բաբաջանյանը։
2005 թվականին գեղանկարչության բաժնի բացումը նոր էջ բացեց ուսումնարանի պատմության մեջ․ ՀՀ կառավարության նոյեմբերի 3-ի N 2074 որոշմամբ այն վերանվանվեց Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ։ 2009-ին բացվեց պարարվեստի բաժինը։ Այսպես՝ երաժշտական ուսումնարանի պատմությունը շարունակվեց որպես երաժշտությունը, կերպարվեստն ու պարը միավորող արվեստի քոլեջի պատմություն։
Սովորելու, ստեղծագործելու և ելույթ ունենալու տարածքներ
-
01
Գրադարան
Հանգիստ միջավայր ուսման և ինքնուրույն աշխատանքի համար։
-
02
Բեմ և համերգային դահլիճ
Բեմ՝ համերգների, պարային ելույթների և ուսանողական ստեղծագործական աշխատանքների ներկայացման համար։
-
03
Լսարաններ և փորձասենյակներ
Հարմարավետ, անհրաժեշտ ամեն ինչով ապահովված լսարաններ՝ երաժշտության, պարի և կերպարվեստի դասերի, փորձերի ու գործնական աշխատանքի համար։
-
04
Քոլեջի բակ
Հաճելի բացօթյա տարածք՝ դասամիջոցներին հանգստանալու և միասին ժամանակ անցկացնելու համար։
-
05
Գեղանկարչության արվեստանոցներ
Տարածքներ՝ գեղանկարչության դասերի և տարբեր նյութերով գործնական աշխատանքի համար։
Կցանկանա՞ս ավելին իմանալ մեր մասնագիտությունների մասին
Կապվիր մեզ հետ․ սիրով կպատմենք մասնագիտությունների, ուսման ընթացքի և ընդունելության պայմանների մասին։
Հաճախ տրվող հարցեր
Ծանոթացիր ուսանողների և ծնողների հաճախ տրվող հարցերին, որոնց պատասխանում է մեր ընդունող հանձնաժողովը։
Չե՞ս գտել պատասխանդ։ Գրիր կամ զանգահարիր մեզ։
Ի՞նչ մասնագիտություններ կարող եմ սովորել քոլեջում։
Ստորև կարող ես ընտրել քոլեջում դասավանդվող մասնագիտություններից մեկը և տեսնել դրա որակավորումն ու ընդունելության պայմանները։
Որտե՞ղ գտնել ընդունելության քննությունների պայմանները։
2027–2028 ուսումնական տարվա ընդունելության քննությունների պաշտոնական պայմանները ներկայացված են ուղեցույցում։
Ընդունելության պայմաններԻնչպե՞ս կարող եմ տեղեկանալ ընդունելության ժամկետների մասին։
Ընդունելության ժամկետների վերաբերյալ արդի տեղեկության համար անմիջապես կապվիր ընդունող հանձնաժողովի հետ։
Որտե՞ղ է գտնվում քոլեջը։
Քոլեջի հասցեն՝
Ինչպե՞ս կարող եմ կապվել քոլեջի հետ։
Գրիր կամ զանգահարիր մեզ՝