Ընդունելություն · 2027–2028

0215.02.5 Երգչախմբավարություն

Այստեղ ներկայացված են մասնագիտության ընդունելության քննությունները, առաջադրանքները, գնահատման չափանիշները և կազմակերպչական պայմանները։

Առավելագույն գնահատականը՝ յուրաքանչյուր քննության համար

20 միավոր

Դրական գնահատականի նվազագույն շեմը

8 միավոր

Քննությունների ծրագիր

Առաջադրանքներ և գնահատման չափանիշներ

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ընդհանուր դրույթներ

Սույն փաստաթուղթը սահմանում է «Վանաձորի Մ․ Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի 2027-2028 ուսումնական տարվա ընդունելության քննությունների հիմնական պայմանները, դիմորդներին ներկայացվող պահանջները և քննական հանձնաժողովի կողմից գնահատման չափանիշները:

Ընդունելությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, համապատասխան իրավական ակտերով և քոլեջի ընդունելության կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

Ընդունելության քննություններն անցկացվում են ըստ ընտրված մասնագիտության՝ հաշվի առնելով տվյալ մասնագիտության առանձնահատկությունները, մասնագիտական պատրաստվածության մակարդակը և անհրաժեշտ կատարողական կարողությունները և հմտությունները:

Պայմանները հրապարակվում են մասնագիտությունների և գործող մասնագիտացումների համար՝ առանձին ներկայացնելով յուրաքանչյուր քննության առաջադրանքը, ձևը, տևողությունը, անհրաժեշտ նյութերը և գնահատման չափանիշները։

Յուրաքանչյուր մասնագիտական քննության արդյունքը գնահատվում է 20 միավորանոց համակարգով՝ տվյալ քննության համար սահմանված գնահատման չափանիշների համաձայն։ Դրական գնահատականի նվազագույն շեմը 8 միավոր է:

Քննական հանձնաժողովը գնահատումն իրականացնում է սահմանված չափանիշների հիման վրա՝ ապահովելով դիմորդների նկատմամբ հավասար և անաչառ վերաբերմունք:

Յուրաքանչյուր ընդունելության քննության արդյունքը գնահատվում և արձանագրվում է առանձին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընդունելության կարգին համապատասխան։

Ընդունելության քննությունների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է քոլեջի պաշտոնական ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում:

Քննական առաջադրանքները կազմվում են՝ հաշվի առնելով դիմորդների նախնական կրթության մակարդակը, տարիքային առանձնահատկությունները և տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ գիտելիքներն ու գործնական հմտությունները։

Քննությունների ցանկ

  1. «Դաշնամուրի ծրագրի կատարում»
  2. «Սոլֆեջո՝ II մակարդակ»

Դաշնամուրի ծրագրի կատարում

Նպատակ․ գնահատել դաշնամուրային կատարողական պատրաստվածությունը, երաժշտական լսողությունը, ռիթմն ու արտահայտչականությունը։

Կատարողական ծրագիր

Մեկ պոլիֆոնիկ կամ պոլիֆոնիկ տարրերով պիես, մեկ խոշոր ձևի ստեղծագործության մաս կամ սոնատինա և մեկ տարաբնույթ պիես՝ անգիր։

Տեխնիկական առաջադրանք․ մաժոր կամ մինոր գամմա և արպեջիո՝ մինչև 2 նշանով, երկու օկտավայի սահմաններում։

Լրացուցիչ ստուգում․ կարճ երաժշտական արտահայտության կրկնում կամ պարզ ռիթմի վերարտադրում՝ դաշնամուրի կատարման քննության շրջանակում։

Գնահատման բաղադրիչներ․ լսողություն և ինտոնացիա՝ 6, ռիթմ՝ 5, շարժումների կոորդինացիա՝ 4, երաժշտական արտահայտչականություն՝ 5 միավոր։ Ընդամենը՝ 20 միավոր։

Կազմակերպչական պայմաններ․ դաշնամուրի ծրագրի կատարում՝ մինչև 20 րոպե։ Երկրորդ առանձին քննությունը «Սոլֆեջո՝ II մակարդակ» է։

Սոլֆեջո՝ II մակարդակ

Նպատակ․ ստուգել նախնական երաժշտական կրթություն ունեցող դիմորդի պատրաստվածությունը։

Գրավոր մաս

Միաձայն երաժշտական թելադրություն՝ 8 տակտ, 2/4, 3/4 կամ 4/4 չափ, մաժոր կամ մինոր՝ մինչև բանալու 4 նշան։ Մեղեդին հնչեցվում է 10-12 անգամ։ Թելադրությունը պետք է ներառի խրոմատիզմ, տարբեր ռիթմիկ պատկերներ՝ տրիոլ, սինկոպա, կետգծային ռիթմ, 16-րդականներ։

Բանավոր մաս

Տեսական գիտելիքների ստուգում․

  • նոտագրություն, նշաններ, հնչյունների տառային և վանկային անուններ, օկտավաների անվանումներ, բանալիներ (սոլ, ֆա),
  • մետր, ռիթմ, չափ, տեմպ,
  • լադ տոնայնություն (զուգահեռ, համանուն, մաժոր և մինոր տեսակներով), գամմա հասկացությունների բնորոշումը, տոնայնությունների կվինտային շրջան, քրոմատիկ մաժոր և մինոր գամմաներ,
  • պարզ ինտերվալներ (մաքուր, մեծ, փոքր, մեծացրած, փոքրացրած, դիսոնանս, կոնսոնանս)։ Կառուցել ինտերվալներ հնչյունից և տոնայնության մեջ։
  • ակորդ՝ եռահնչյուն (մաժոր, մինոր, մեծացված և փոքրացված), շրջվածքներ։ Սեպտակորդ՝ դոմինանտ սեպտակորդ և շրջվածքներ, նրանց լուծումները տոնայնության մեջ և հնչյունից,
  • թերթից երգեցողություն (8 տակտ՝ մինև բանալու 2 նշան ունեցող տոնայնությունում՝ պարզ ռիթմիկ պատկերով),
  • լսողական վարժություններ՝ տարբերել ինտերվալներ, ակորդներ, լադեր։

Գնահատման բաղադրիչներ․ երաժշտական թելադրություն՝ 6, ընթերցում թերթից՝ 5, լսողական ճանաչում՝ 5, տեսական գիտելիքներ՝ 4 միավոր։ Ընդամենը՝ 20 միավոր։

Քննության ձևը՝ գրավոր (երաժշտական թելադրություն) և բանավոր։ Ընդհանուր տևողությունը՝ մինչև 45 րոպե։ Գրավոր և բանավոր բաղադրիչները կազմում են մեկ՝ 20 միավորանոց «Սոլֆեջո՝ II մակարդակ» քննություն։

Կազմակերպչական և հրապարակման պայմաններ

Քննության յուրաքանչյուր տեսակի առաջադրանքները, գնահատման չափանիշները և առավելագույն միավորները հրապարակվում են նույն փաստաթղթով։ Գործիքների ցանկը համապատասխանում է տվյալ տարվա ընդունելության հայտարարությանը։

Յուրաքանչյուր քննության արդյունքը արձանագրվում է առանձին՝ 20 միավորանոց համակարգով։ Քննությունների գնահատականների հաշվարկն ու մրցութային կիրառումը կատարվում են գործող ընդունելության կարգով։

«Սոլֆեջո՝ I և II մակարդակ» քննությունների առաջադրանքները կազմվում են սույն փաստաթղթում նշված սահմաններում։

Գործիքային ծրագրերի ընտրությունը, անգիր կատարումը և նվագակցության պայմանները որոշվում են համապատասխան մասնագիտացման հրապարակված պահանջներով։

Գեղանկարչության քննությունների ցուցադրվող առարկաները տրամադրվում են քոլեջի կողմից, իսկ նկարչական նյութերը՝ դիմորդի կողմից՝ սույն փաստաթղթով սահմանված կարգով։

Պարային քննությունների ժամանակ պարտադիր է քննությանը ներկայանալ մեկ ժամ շուտ՝ պարային համազգեստով, մասիկներով, վարսերը՝ հավաքած,առանց զարդերի։

Քննությունների անցկացման օրերը, ժամերը, լսարանները, անձը հաստատող փաստաթղթերի և բողոքարկման ընթացակարգը հրապարակվում են ընդունելության առանձին հայտարարությամբ՝ գործող կարգին համապատասխան։

Սույն պայմանները հաստատվում են քոլեջի սահմանված ընթացակարգով և հրապարակվում պաշտոնական կայքում՝ ընդունելության համապատասխան ուսումնական տարվանից ոչ ուշ, քան մեկ տարի առաջ։

Քննությունների անցկացման օրերը, ժամերը, լսարանները, անձը հաստատող փաստաթղթերի և բողոքարկման ընթացակարգը հրապարակվում են ընդունելության առանձին հայտարարությամբ՝ գործող կարգին համապատասխան։