Ապրլի 25-ին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է «Պատանի երաժիշտների Եվրատեսիլ 2024» հանրապետական մրցույթին բարձր արդյունքներ ցուցաբերած, Վանաձորը ներկայացրած մասնակիցներին, նրանց մանկավարժներին և նվագակցողներին։
Միքայել Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի փողային գործիքների բաժնի ուսանող Դավիթ Դալլաքյանը և ժողովրդական գործիքների բաժնի ուսանող Շուշանիկ Քարհանյանը մրցույթին գերազանց ելույթ են ունեցել և ճանաչվել կիսաեզրափակիչ փուլի հաղթողներ։
Համայնքի ղեկավարը շնորհավորել և շնորհակալագրեր է հանձնել մրցույթին լավագույնս ներկայացած ուսանողներին և մասնագետներին, քոլեջի տնօրենին։