MUSIC OSKAR AWARD ARMINIA մրցանակաբաշխություն

10.04.2024

Ք. Երևանում կայացած MUSIC OSKAR AWARD ARMINIA մրցանակաբաշխությանը իր մասնակցությունն ունեցավ նաև Վանաձորի Մ.Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի երգչախմբավարության բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Միլենա ԷՎՈՅԱՆԸ և արժանացավ OSKAR մրցանակի։
Միևնույն ժամանակ Միլենան, մասնակցելով WORLDVISION մրցույթ փառատոնին` 16-20 տարիքային խմբում, գրավեց 2 տեղը` ներկայացնելով մեր քոլեջը:
Շնորհավորում ենք մեր օրինակելի ուսանողուհուն և մաղթում բազում հաղթանակներ....